Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՄԻԱ՛ՅՆ ԵՎ ՄԻԱ՛ՅՆ ԱՐԳԱՄԻՉ

ՄԻԱ՛ՅՆ ԵՎ ՄԻԱ՛ՅՆ ԱՐԳԱՄԻՉ
22.07.2011 | 00:00

Եթե հավատանք Հովիկ Աբրահամյանի «զինակիցներից» մեկի պնդմանը, ապա ԱԺ խոսնակը միջնորդի օգնությամբ վերջերս փորձել է համոզել ՀՀ նախագահին, թե պետք է փոխել վարչապետին և այդ աթոռին նստեցնել... Այո՛, այո՛, Արգամիչին, միա՛յն ու միա՛յն Արգամիչին։ Այլապես օրենսդիր դաշտում կշարունակի ժանգոտվել իսկական և միակ վարչապետացուն։
Ըստ մեր աղբյուրի, Սերժ Սարգսյանն ունկնդրել է միջնորդին ու եզրակացրել` Արգամիչը նախ թող կողմնորոշվի` ո՛ւմ հետ է ինքը։ Նույն աղբյուրի պնդմամբ, խոսնակն ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցչին էլ փորձել է հրահանգել, թե Սերժ Ազատիչին զեկուցվելիքին նախ ինքը պետք է իրազեկվի։ Ըստ էության, եզրակացնում է մեր աղբյուրը. «Արգամիչը միշտ ձգտում է իրեն նախագահից ու վարչապետից բարձր տեսնել»։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2103

Մեկնաբանություններ